Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվել է մոտ մեկ ամսով

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ, այժմ՝ պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մոտ մեկ ամսով։

Այսօրվա նիստը, ինչպես և նախորդ մի քանի նիստերը, չկայացավ։ Արմեն Գևորգյանի փաստաբանները ներկա չէին։ Ալեքսանդր Կոչուբաևը դատարանին տեղեկացրեց, որ զբաղված է մեկ այլ դատավարությունում, Լուսինե Սահակյանն անառողջ է։

Հաշվի առնելով  դատավոր Աննա Դանիբեկյանի ժամանակացույցը՝ հաջորդ նիստը նշանակվեց դեկտեմբերի 14-ին, ժամը 13.00-ին։