Երկիրը աչքներիս առջև վերածվում է Հարավային Կովկասի «գորշ զոնայի»

Երկիրը ապրում է շոկային աբսուրդի ռեժիմով։

Սևը դարձել է սպիտակ։

Համատարած հիստերիա։

Ատելություն։

Տպավորություն է, որ հետևողականորեն մեզ դարձնում են անդեմ, անհայրենիք, անիմաստ, գազազած, վախեցած բիոզանգված։

Տպավորություն է, որ մեզ «պարապացնում են» գոյատևել անվերջ վտանգների գեներացման և արժանապատվության ոչնչացման ամենօրյա ռեժիմով։

Երկիրը հանձնում են թշնամուն, իսկ ավելի կոնկրետ` հանձնում են թշնամուն այն ամենը, հանուն ինչի հազարամյակներ ԱԶԳը պայքարել է, և անվանում են դա «խաղաղության դարաշրջան», ընդ որում որքան իշխանությունները խոսում են խաղաղության մասին, այդքան նոր պատերազմը ավելի ու ավելի տեսանելի է դառնում։

Մարդիկ խոսում են, որ Սյունիքը մաս-մաս հանձնվում է թուրքին, իշխանությունները պատասխանում են, որ երկրում լավ ասֆալտապատում են անցակցնում։

Հարցնում ես իշխանություններին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ իրենք որոշել են հանձնել թուրք-ադրբեջանական ոհմակին Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, պատասխանում են, որ Հայաստանում «լիքը անգրագետ երեխա կա»։

Ասում ես, որ Ճակատենը, Որոտանը, Շուրնուխը, իսկ հետագայում հնրավոր է էլի շատ բնակավայրեր, հայտնվեն ադրբեջանցիների շրջափակման օղակում, պատասխանում են, որ կրկին նոր «ասֆալտ կփռեն»։

Փաստորեն մեզ ասում են, որ ոչինչ, որ թշնամին կտոր-կտոր զավթում է մեր ՏՈՒՆԸ, «зато» ասֆալապատած Ապագա Կա՛։

Երկիրը աչքներիս առջև վերածվում է Հարավային Կովկասի «գորշ զոնայի», պատասխանում են, որ ոչինչ, մեկ է Ապագա Կա՜։

Հասարակ մարդիկ հոգնելով այս համապետական կրկեսից ուղղակի հրաժարվում են ինքնապաշտպանվել, քանզի այնքան հոգնել են ամեն ինչից, որ չեն հավատում ոչ մեկին։

Երկրի կեսը ճամպրուկների վրա նստած է։

Դուք հասկանո՞ւմ եք, որ սա առանց չափազանցնելու մեր բոլորիս, սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հպարտ քաղաքացիների և պարզապես հայերի ոչնչացնելու իրական վտանգները ահռելի ռիսկեր է գեներացվում։

Ի՞նչ ասֆալտ, ի՞նչ կոռուպցիա, ի՞նչ նախկին ու ներկա… երկիրը ուղղակի գնում է դեպի կազմալուծում։

Չե՞ք տեսնում…

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից