Ռուս խաղաղապահները մեկ տարում ավելի քան 4000 ուխտավորի են ուղեկցել Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ. ՌԴ ՊՆ

Ավելի քան 4000 ուխտավոր է այցելել Լեռնային Ղարաբաղի Ամարաս և Դադիվանք վանական համալիրներ՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է, խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը БТР-82А զրահափոխադրիչներով տեղաշարժվելիս և վանական համալիրներ այցելելիս:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները Լեռնային Ղարաբաղում իրենց գործունեության մեկ տարում ապահովել են ավելի քան 4000 ուխտավորի այցելություն Ամարաս և Դադիվանք, որոնք տեղակայված են սահմանազատման գծի երկայնքով: Խաղաղապահներն ավելի քան 80 անգամ ուղեկցել են ուխտավորներին՝ մասնակցելու կիրակնօրյա պատարագին»,- ասել է խաղաղապահի զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Պոստնիկովը: