Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրադրությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել իրավիճակը կայունացնելու և Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացնելու համար։