ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում պաշտպանական հարցերը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հեռախոսազրույց են ունեցել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության «Թվիթեր»-իր էջը:

Նշվում է, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում պաշտպանական հարցերի ու անվտանգության խնդիրների, նախ և առաջ՝ Սիրիայում վերջերս ստեղծված իրավիճակի վերաբերյալ: