Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է Ուկրաինայի հետ սահմանին իրադարձությունների ցանկացած զարգացման

Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստ է իրավիճակի ցանկացած փոփոխության՝ կապված Ուկրաինայի սահմանի մոտ Ռուսաստանի զինված ուժերի ենթադրյալ կուտակման հետ։ Այս մասին կիրակնօրյա HBO-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք նկատել ենք որոշ արտասովոր տեղաշարժեր և ուժերի կենտրոնացում, ինչի պատճառով մենք զգոնության մեջ ենք, վերահսկում ենք իրավիճակը և պատրաստ ենք արձագանքել իրադարձությունների ցանկացած զարգացման»,- ասել է նա։

Անցած ուրբաթ ԱՄՆ շտաբների պետերի ղեկավար գեներալ Մարկ Միլլին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ներկայումս կարծում է, որ ռուսական զորքերի զորավարժությունները Ուկրաինայի հետ սահմանի մոտ ակնհայտ ագրեսիվ չեն։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով իրավիճակը, արևմտյան լրատվամիջոցների ակնարկներն Ուկրաինայի տարածք ներխուժելու ծրագրերի մասին անվանել էր լարվածության անհիմն սրացում։ Նա կրկնել է, որ ՌԴ ԶՈւ տեղաշարժերը Ռուսաստանի տարածքում չպետք է անհանգստություն առաջացնեն որևէ մեկին։