Հունաստանում զորքերը բարձր պատրաստվածության են բերվել

Հունաստանում անվտանգության ուժերը բարձր պատրաստվածության են բերվել Թուրքիայի նախագահ Էրդողանի` սահմանների բացման և Թուրքիայում միգրանտների հայտնվելու դեպքում Աթենքի համար հնարավոր խնդիրների մասին հայտարարություններից հետո, հայտնում է «ՄԿ»-ը:

Անվտանգության ուժերի մոբիլիզացման որոշումն ընդունվել էր ուրբաթ օրը Հունաստանի բանակի, նավատորմի և ռազմաօդային ուժերի շտաբերի պետերի խորհրդակցության ժամանակ։

Համապատասխան հրամանները փոխանցվել են առափնյա պահպանությանը և ոստիկանությանը։