Կորոնավիրուսից մահացել է 41 քաղաքացի

Հայաստանում նոյեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 378 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 329341 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2252569 վերջին մեկ օրում` 5966 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 25185 բուժառու. մեկ օրում նվազել է 1625-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 295722 անձ` վերջին մեկ օրում 1962 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 39 քաղաքացի, մահացածների թիվը 7055 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1379 է: