«Շանթ» դաշինքի շտաբում տոնում են հաղթանակը. ուղիղ

Կապանում «Շանթ» դաշինքի շտաբում տոնում են դաշինքի առաջնորդ, գործող քաղաքապետ Գևրոգ Փարսյանի հաղթանակը: Այս մասին հաայտնում է News.am-ը։

Շտաբում է նաև Շանթ Հարությունյանը: Փարսյանի աջակիցները վանկարկում են «Գևորգ,Գևորգ»:

Փարսյանի աջակիցները դհոլ զուռնայով են տոնում Գևորգ Փարսյանի հաղթանակը:

Գևրոգ Փարսյանն  իր ֆեյսբուքյանէջում հրապարակել է նախնական արդյունքները, ըստ որի «Շանթ» դաշինքը ստացել է 7938 ձայն, իսկ Քաղաքացիական պայմանագիրը` 3225 ձայն:

Նշենք, որ Քաղաքացիական պայմանագրի ցուցակը գլխավորում է ԱԺ ՔՊ պատգամավոր, գեղանկարիչ Դավիթ Դանիելյանը: