Կապանում նախնական տվյալներով հաղթում է Գևորգ Փարսյանը

Կապանի ՏԻՄ ընտրություններում նախնական արդյունքներով առաջատար է «Շանթ» դաշինքի ցուցակը գլխավորող Կապանի գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը, այս մասին տեղեկացնում է Փարսյանի ֆեյսնուքյան պաշտոնական էջը:

Նախնական տվյալներով «Շանթ» դաշինքն ստացել է 1994 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ստացել է 912 ձայն։

Նշենք, որ Կապանում ընտրելու իրավունք ունեցող  31 644 քաղաքացիներից ժամը 20։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 20 087 ընտրող, կամ ընտրողների`  63.48 տոկոսը: