Կապանում ՔՊ ավագանու ցուցակը «զարդարում են» նախկին ՀՀԿ-ականները. Yerevan.Today

Կապանի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը կապանցիները զավեշտալի բացահայտում են արել իշխանական ՔՊ -ի ընտրողների համար։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը:

Պարզվում է՝  Նիկոլ Փաշինյանի խղճուկ կադրային ռեզերվում շարունակում են գլխաքանակ ապահովել նախկին ՀՀԿ -ականները։ Այսպես` միայն Կապանում ՔՊ ավագանու ցուցակի առաջին երեսուն տեղերում Պապիկյան Սուրենն ու սյունեցի  Արմեն Խաչատրյանը  խցկել են 10 ՀՀԿ-ականի։

Եվ սա այն դեպքում, երբ հեղափոխականների ողջ լոբբինգն  ու քաղաքականությունը կառուցված է նախկինների հանդեպ ատելություն քարոզելու և նրանց մերժելու հենքի վրա։