Նազելի Բաղդասարյանը՝ Շիրակի մարզպետի խորհրդականների ու մարզպետի տեղակալի ազատման դիմումներ գրելու մասին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԶԼՄ-ում անհարկի շահարկումներից խուսափելու համար տեղեկացնեմ, որ Շիրակի մարզպետարանում հայեցողական պաշտոններ զբաղեցնողերից՝ մարզպետի խորհրդականները, ինչպես նաեւ մարզպետի տեղակալ Հովհաննես Զոհրաբյանը ազատման դիմումներ են գրել մինչեւ իմ՝ Շիրակի մարզպետ նշանակվելը եւ պաշտոնը ստանձնելը։

Լիահույս եմ, որ առաջիկայում բոլորն էլ իրենց արժանի տեղը կգտնեն պետական համակարգում։

Պարոն Զոհրաբյանին ուզում եմ առանձնակի շնորհակալություն հայտնել կարճատեւ եւ արդյունավետ աշխատանքի համար։ Նաեւ տեղեկացնեմ, որ մարզպետի տեղակալներից Պողոս Աբրահամյանը եւ մարզպետի օգնական Լիլիթ Մուրադյանը այս պահին շարունակում են պաշտոնավարել»։