Մանիպուլատիվ խաբկանքները տարբեր ժամանակներում…

Մանիպուլյացիան (գիտակցության ուղղորդումը) եղել է տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ, սակայն բացառապես նույն հենքի վրա։

Մանիպուլյացիաների հիմքում դրված է վախը, նախանձն ու անառողջ մրցակցությունը։

Հասարակության բալանսը խախտվում է այն կետից, երբ սեփական PR-ի (ինքնագովազդի) համար մարդը սկսում Է մերժել առավել խելացիի թեզը կամ հերքել  արդեն իսկ առկա գիտությունները։

Հիմա կասեք՝ «բայց հերքելով Է գիտությունը զարգանում»…այո՛, սակայն աշխարհում կա «բացասման բացասման» օրենքը, ինչը նշանակում Է, որ կարելի Է հերքել ամեն ինչ…

Անհերքելի է միայն տիեզերական ուժի՝ ԱՐԱՐՉԻ (Է) գոյությունը։

Վախն առհասարակ մտացածին երևույթ է՝ մարդկանց կառավարելի դարձնելու համար, սակայն սա չի նշանակում, որ մարդը կարող Է գործել առանց մտածելու։

Հին ժամանակներում մարդկանց մանիպուլացրել են տարբեր վախերի միջոցով (չարքերի, մտացածին երևույթների)։

Պետք Է հստակ գիտակցել մեկ պարզ ճշմարտություն՝ ՊԱՐԶ ՄՏՔՈՎ ՈՒ ԽՂՃՈՎ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ…

21-րդ դարում փոխվել են մանիպուլյացիայի տեխնոլոգիական կիրառումները…

Արևմուտքն առհասարակ մանիպուլյացիաների հայրենիքն Է. պարզ օրինակ՝ գովազդվում Է ամեն ինչ՝ սկսած բարեկեցությունից մինչև կրթություն։

Երբ գովազդում են որևԷ մեծահարուստի կարողության չափը, սկսում Է անառողջ մրցակցությունը (նախանձը)։

Հաճախ այդչափ գումար չեն ունենում մի քանի նմանատիպ անուն-ազգանուններ միասին վերցված։

Քաջատեղյակ լինելով արևմտյան կրթական համակարգին՝ վստահեցնում եմ, որ հենց մեր երկրում՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Էլ կան բազմաթիվ մասնագետներ (ընդ որում տարբեր բնագավառներից), որոնք իրենց մտավոր ունակություններով և բացատրելու կարողություններով ոչ միայն չեն զիջում, այլև գերազանցում են արևմտյան կրթական «գիգանտներին»։

Կրթությանը հատկացվող բյուջետային միջոցների կտրուկ աճի և հեռուստատեսային (ոչ ներկա սերիալային վիճակը) ճիշտ հեռարձակումների շնորհիվ հնարավոր է շատ արագ հային վայել արժեահամակարգով կրթել ու դաստիարակել մեր սերունդներին։

Արևմուտքը բառացիորեն գողանում է հայ մասնագետներին՝ բացառապես ֆինանսական ապահովվածություն և նորմալ ստրուկտուրա (առանց ԽԾԲ սկզբունքի) ունենալու շնորհիվ։

Բոլորիս քաջ հայտնի Է, որ այժմ ԱՄՆ դեսպանատունը բացել Է իր դռները հայերի առջև (հատկապես սյունեցիների)։

Սա նախապես մշակված պլանի՝ հայերի հայաթափման ծրագիրն Է։

Արևմուտքը, «խոստանալով թվացյալ բարեկեցիկ կյանք», փորձում Է հայաթափել Հայաստանը, բայց պետք Է հիասթափեցնեմ մեր «գործընկերներին»՝

ԵՐԲԵ՛ք…

Ծանոթ լինելով արևմտյան արժեհամակարգին՝ վստահեցնում եմ, որ այնտեղ համակարգը հիմնված Է բացառապես շահի (փողի) վրա՝ առանց բարոյականության որևԷ նորմի։

Եվ սա դեռ ամենը չԷ… ոչ բոլորին Է հաջողվում կայանալ արևմտյան երկներում (չնայած բոլորին թվում Է, թե իրենք լավ են ապրում)։

Եվ գլխավորը՝ աշխարհում չկա որևԷ երկիր, որտեղ կարող եք զգալ այն ջերմությունը (Էներգետիկան), ինչ Հայաստանում Է…

Խոսքն ամենևին Էլ միայն արևմուտքի մասին չԷ, Մոսկվայի, Լոս-Անջելեսի, Մոնակոյի, Լոնդոնի, Վենետիկի, Աթենքի «եղանակը» չի կարող համեմատվել ԵՐևԱՆԻ ջերմ արևի հետ։

Հիմա նույնը քաղաքական դաշտում Է…

Որոշ պսևդոընդդիմադիրներ ֆբ-ում վանկարկում են՝ Ռոբերտ Քոչարյան, իսկ հետո տանից Էլ դուրս չեն գալիս հավաքին մասնակցելու համար կամ գալիս են պարզապես երևալու համար։

Ցանկացած իներտություն այս պահին ջուր Է լցնում նիկոլի և իր «ընդդիմադիր» եղբայրների ջրաղացին…

Հավատացե՛ք, սա Էլ Է տեխնոլոգիա, երբ որևԷ «հանճար» տեքստ Է թելադրում իր վճարովի խամաճիկներին՝ «ընդդիմությունից գործողություն ակնկալելու» կոչեր անելու համար։

Հետո մեկ կոճակի սեղմումով ավելացվում են նախկին պաշտոնյայի ձեռամբ կառուցված ֆեյքաֆաբրիկայի լայքերը և հասարակությանը թվում Է, որ այդ մարդիկ դիտելիություն ունեն։

Ընդ որում՝ ֆեյքերն Էլ բաժանվում են երկու խմբի՝ copy-paste արած նկարներով (հիմնականում կանանց) և տաբեր հայտնի դեմքերի նկարներով, որոնք անկախ ժամանակահատվածից, ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ապատեղակատվություն են տարածում (հիշեք Գյանջայի օդանավակայանի պայթեցման կեղծ լուսանկարը)։

Անդրադառնամ այսօր ձեզ ներկայացվող վերջին տեխնոլոգիային՝

Երբ ցանկանում են «կորցնել» մեդիադաշտից ճշգրիտ նյութերն ու ճշմարտությունը քարոզող հոդվածները, սկսում են անուշադրության մատնել այդ գրվածքները, քանզի այդ ժամանակ դադարում ես ջուր լցնել իրենց ջրաղացին։

Ինքնաթիռը միշտ քամու ուղղությանը հակառակ Է թռնում…

Հ.Գ. Ապրե՛ք ձեր կյանքով և եղեք մանկան պես պարզ (պարզերի մեջ իհարկե), որովհետև՝

Է-ն Է, Է-ն Էլ Է…

Լևոն Մնացականյանի ֆեյսբուքյան էջից