Ռուսաստանն ստեղծել է արբանյակային կապի միասնական համակարգ անօդաչու սարքերի համար

«Կրոնշտադտ» ընկերությունը Օրիոն անօդաչու սարքերը կհամալրի արբանյակային կապի համակարգով, որը որպես բաղադրիչ կառաջարկի այլ անօդաչու թռչող սարքեր արտադրողներին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Բոգատիկովը՝ Dubai Airshow 2021 միջազգային ավիաշոուի նախաշեմին, որը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Արաբական Միացյալ Էմիրություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Արբանյակային կապի համակարգով «Օրիոն-Է»-ի ստեղծման աշխատանքները տարվում են հայրենական մշակողների հետ»,-ասել է նա։

«Օրիոն-Է»-ի համար մշակված արբանյակային կապի համակարգը կարող է տեղադրվել ոչ միայն Կրոնշտադտ ընկերության կողմից մշակված անօդաչու թռչող սարքերի վրա, այլ նաեւ առաջարկվել ծանր անօդաչու թռչող սարքերի այլ արտադրողներին որպես բաղադրիչ»,-նշել է Բոգատիկովը։

Նա պարզաբանել է, որ ռադիոկապը թույլ է տալիս էապես բարձրացնել ԱԹՍ-ների համար գործողության հեռահարությունը։ «Առանց արբանյակային կապի հեռահարությունը սահմանափակված է ուղիղ տեսանելիությամբ եւ 250-300 կմ-ից ոչ ավելի»,-հավելել է նա։