Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատելու որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Հովհաննես Զոհրաբյանին ազատելով Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հովհաննես Զոհրաբյանին ազատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ։