Ավստրիան լոքդաուն է սահմանում չպատվաստվածների համար

Ավստրիայում բոլոր չպատվաստվածների համար կգործի լոքդաուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, « Deutsche Welle »-ն տեղեկացնում է, որ համապատասխան որոշումը կընդունվի նոյեմբերի 14-ին: Նոր փոփոխությունների մանրամասները նոյեմբերի 12-ին հայտնել է Ավստրիայի կանցլեր Ալեքսանդր Շալենբերգը: Նա, մեջբերելով կորոնավիրուսային աճող թվերը, հայտարարել է, որ սպասելը ողջամիտ չէր լինի:

«Մենք հիմա կգնանք նման քայլի»,-նշել է կանցլերը: Նրա խոսքով, ամբողջ երկրում լոքդաուն հայտարարելը կլիներ անարդար պատվաստված քաղաքացիների նկատմամբ:

Ավստրիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 65 տոկոսը: