Ինչն է խանգարել, որ այդ 21 կմ հատվածն առհասարակ առանձնացվեր բետոնե պատնեշներով․ Գրիգոր Բալասանյան

«Ես այդպես էլ չհասկացա, Գորիս-Կապան ճանապարհահատվածի որ հատվածն է մերը, այնտեղ երևում է ասֆալտե ճանապարհ, որի միայն աջ կողմում են ադրբեջանցիներն իրենց ուղեկալը տեղադրել, իսկ ձախ կողմը ո՞ւմն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի https://www.pastinfo.am/hy/news/2021/11/12/ethbppzf3/1301517  եթերում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։

Նրա դիտարկմամբ, եթե ճանապարհի ձախ կողմը մերն է, ինչու մենք այնտեղ նույնանման ուղեկալ չենք տեղակայել, չենք փակել, կամ ինչն է խանգարել, որ այդ 21 կմ հատվածը առանձնացվեր բետոնե պատնեշներով առհասարակ, ու ադրբեջանցիները մնան իրենց մաքսակետի հետ ու միայնակ ծառայություն իրականացնեն։ Իսկ ճանապարհի հարևանությամբ նոր ճանապարհ կառուցվեր ու մեր մեքենաները կկարողանային այդ ճանապարհով երթևեկել։

«Եթե դիմացի հատվածը մերն է, ապա ինչու ենք հսկայական հատված՝ սարերով, ձորերով թողնում ադրբեջանցուն ու նոր ճանապարհ կառուցում»,- նկատել է բանախոսն ու ավելացրել՝ «գուցե կա՞ ևս մեկ գաղտնի արձանագրություն, որ այս 6 գյուղերը ևս պետք է հանձնենք նրանց»,- ասել է միջազգայնագետը։

Գ. Բալասանյանն ընդգծել է, որ այս հարցերին առաջին հերթին պետք է պատասխանի ՀՀ կառավարությունը, և ոչ թե քաղաքացիներին հորդորի օգտվել այլընտրանքային ճանապարհից։

Տեսանյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում