Երասխում բացվել է նոյեմբերի 9-ին խոցված ՄԻ-24-ի անձնակազմի սպաների հիշատակին նվիրված հուշարձան

Նոյեմբերի 11-ին ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին խոցված Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի սպաներ՝ մայոր Յուրի Իշչուկի և ավագ-լեյտենանտ Ռոման Ֆեդինայի հիշատակին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա են եղել բարձրաստիճան զինվորականներ, զինծառայակիցներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, հարազատներ և հյուրեր։