ԼՂ խնդիրը չի կարող ուժով լուծվել․ Մհեր Գրիգորյան

«ԼՂ խնդիրը չի կարող լուծվել ուժով։  Հակամարտության կարգավորմանը կարելի է հասնել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի ներքո»,- ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ի պատասխան Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հայտարարությունների՝ ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Խնդրի խաղաղ կարգավորման հասնելու համար Գրիգորյանը կարևորեց, որ Ադրբեջանը որդեգրի կառուցողական մոտեցում, հրաժարվի ագրեսիվ  հռետորաբանությունից, թշնամական գործողություններից։

Մինչ այդ Ադրբեջանի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ՄԱԿ-ում հայտարարություն է տարածել, թե Լեռնային Ղարաբաղ այլևս գոյություն չունի, «Ադրբեջանում կա Ղարաբաղյան տնտեսական շրջան ու Զանգեզուրյան տնտեսական շրջան»։