Եթե Հայաստանի տարածքը Էյվազլի է, ուրեմն ՀՀ վարչապետ կոչվածն էլ Փաշօղլի է (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է քաղաքական լրագրող Գեորգ Խաչատուրյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետ տեղադրելու և դրա հետ կապված ՄԻՊ Արման Թաթոյանի իրականացրած հրատապ փաստահավաք աշխատանքների արդյունքների մասին, որոնց համաձայն թշնամու մաքսակետով Հայաստանի հիմնական մասից կտրված ՀՀ բնակավայրերը լուրջ խնդիրների առաջ են հայտնվել՝ ընդհուպ մինչև սննդի մատակարարման և բուժօգնության հետ կապված դժվարությունները։

Խոսեցինք նաև քաղաքական ձերբակալություններից, որոնք այս իշխանությունների կողմից օգտագործվում են որպես հանրային զայրույթն ու ընդվզումը զսպելու, սպառնալիքի միջոց։ Գեորգ Խաչատուրյանն ուղղակի կապ է տեսնում այդ և մասնավորապես Գորիսի համայնքապետի և նրա տեղակալի ձերբակալությունների և Սյունիքի ռազմավարական հատվածները թշնամուն հանձնելու Փաշինյանի պատրաստակամության միջև։

Որքանո՞վ են արդյունավետ ընդդիմության քայլերը՝ փաշինյանական դավադիր քայլերը կանխելու ուղղությամբ։ Հաղորդման հյուրը տարակուսեց, որ գուցե ընդդիմությունը անհրաժեշտ կարողություն չունի այս իշխանություններին հեռացնելու գործընթացը ճիշտ կազմակերպելու և հրատապ քայլեր իրականացնելու համար։ Մյուս կողմից էլ նա չբացառեց, որ ընդդիմության վրա արտաքին լուրջ ճնշում է գործարվում, որպեսզի նրանց ավելի մեծ ճիգեր չգործադրեն, և սպասեն, թե Փաշինյանը երբ ավարտին կհասցնի իր պատվիրատուների ծրագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում