Անթույլատրելի եմ համարում սահմանների նկատմամբ ցանկացած ոտնձգություն․ Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահի աշխատակազմի տելեգրամյան ալիքը գրում է․

«Անընդունելի և անթույլատրելի եմ համարում ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, նրանց ազատ և անվտանգ տեղաշարժի և բոլոր այլ հիմնարար իրավունքների նկատմամբ։

Ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական ​​մարմինները և պաշտոնատար անձինք, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում, պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»։