Նախկին ԽՍՀՄ երկրներում COVID-19-ից մահացության վարկանիշային աղյուսակում Հայաստանը 3-րդն է

Հրապարակվել է նախկին ԽՍՀՄ երկրներում COVID-19-ից մահացության մակարդակը ներկայացնող վարկանիշային աղյուսակ, որում ներառված է մոտ երկու տասնյակ երկիրը, գրում է sputnik.kg-ն:

Վիճակագրությունը տեղեկատվություն է տալիս 100 000 մարդու հաշվով մահացած հիվանդների թվի մասին։

Մահացության ցուցանիշով առաջին եռյակում են Մոլդովան, Վրաստանը և Հայաստանը։ Վերջին տեղերը զբաղեցնում են Ուզբեկստանը, Տաջիկստանն ու Հարավային Օսիան։