Մեղրին նոր համայնքապետ ունի

Նոյեմբերի 11-ին կայացած Մեղրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստում  8 կողմ ձայնով համայնքի ղեկավար ընտրվեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Բագրատ Զաքարյանը։

Օրեր առաջ Բագրատ Զաքարյանն ու «Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Խաչատուր Անդրեասյանը հուշագիր էին ստորագրել, ըստ որի` երկուսուկես տարի Մեղրի համայնքը կառավարելու է Բագրատ Զաքարյանը, մյուս երկուսուկես տարին` Խաչատուր Անդրեասյանը։ Բացի Բագրատ Զաքարյանից` առաջադրվել էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Արարատ Թումանյանը, որն ստացավ իր կուսակիցների ձայները՝ 5 քվե: «Ապրելու երկրից» առաջադրված Արմեն Հայրապետյանը ստացավ երկու քվե։ Մեղրիի ավագանին բաղկացած է 15 անդամից։ Ըստ «Ազատական» եւ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների պայմանավորվածության՝ համայնքի ղեկավարի տեղակալը նշանակվելու է «Ազատական»-ից։