Գերմանիայում գրանցվել է ռեկորդային՝ ավելի քան 50 000 COVID-19 դեպք, 235 մահ

Գերմանիան համաճարակի սկսվելուց հետո առաջին անգամ մեկ օրում գրանցել է ավելի քան 50,000 կորոնավիրուսային դեպք։ Ռոբերտ Կոխի առողջության հսկողության ինստիտուտի տվյալներով՝ վերջին 24 ժամում գրանցվել է COVID-19-ի 50 196 նոր դեպք, մահացել է 235 մահ։ Այս մասին գրում է Euronews-ը։

Գերմանիան եվրոպական այն երկրներից է, որոնք բախվում են դեպքերի նոր աճի, և վերջին օրերին գրանցել է վարակների ռեկորդային թվեր:

Աճում է նաև ճնշումը հիվանդանոցների բաժանմունքների վրա։ Մի քանի հիվանդանոցներ վերջին օրերին հայտարարել են, այնքան COVID-19 հիվանդներ ունեն, որ չեն կարող նոր հիվանդներ ընդունել:
«Մենք ունենք իրական արտակարգ իրավիճակ հենց հիմա», – այս շաբաթվա սկզբին հայտնեց Բեռլինի Charite հիվանդանոցի վիրուսաբանության ղեկավար Քրիստիան Դրոստենը:

Համավարակի ծավալները բացատրվում են բնակչության պատվաստումների համեմատաբար ցածր մակարդակով, այն 67 տոկոսից մի փոքր ավելի է:

Հատկապես տուժել են մի քանի նահանգներ՝ Սաքսոնիան, Բավարիան և վերջերս Բեռլինը, որոնք նոր սահմանափակումներ են մտցրել չպատվաստված մարդկանց նկատմամբ:

Երկուշաբթի օրվանից Բեռլինն արգելելու է չպատվաստված մարդկանց մուտքը բացօթյա տարածքներ չունեցող ռեստորաններ, բարեր, մարզասրահներ և վարսավիրանոցներ։

Բացասական թեստով այլևս թույլ չի տրվի մուտք գործել այս հասարակական վայրեր, եթե օգտվողները պատվաստված չեն կամ չեն կարող ապացուցել, որ ապաքինվել են հիվանդությունից:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր Գերմանիայում վարակվել է գրեթե 4,9 միլիոն մարդ։