Անդրկասպյան առևտրային տարանցիկ միջանցքը կուժեղանա «Զանգեզուրի միջանցքով». Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անդրկասպյան Արևելք-Արևմուտք առևտրային տարանցիկ միջանցքը կամրապնդվի «Զանգեզուրի միջանցքով» և կնպաստի ողջ թյուրքական աշխարհի բարօրությանը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նման ելույթով թուրք պաշտոնյան հանդես է եկել Ստամբուլում թյուրքական խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստում:

«Թյուրքական աշխարհի միասնության համար մենք պետք է ավելի զարգացնենք մեր տնտեսական կապերը»,- նշել է թուրք նախարարը: