Հո Հայաստանի գոյության համար պատերազմ չենք սկսի ․․․

Հիմա էլ մնացել ենք «դուք հո պատերազմ չեք ուզում» դատարկ քարոզչության տակ։

Հո մաքսակետերի համար պատերազմ չենք սկսելու։

Հո, Սև լճի համար պատերազմ չենք սկսի։

Հո Վերին Շորժայի համար պատերազմ չենք սկսի։

Հո գերեվարվածների համար պատերազմ չենք սկսի։

Հո Շուշիի մոտակայքում սպանված արցախցիների համար պատերազմ չենք սկսի։

Սրա վերջը հետևյալն է։

Հո Հայաստանի գոյության համար պատերազմ չենք սկսի։

Այսպես էլ դատարկության, դավաճանության ու վախի միջակայքերում առանց արժանապատիվ պայքարի անգամ Հայաստանը զիջելու ենք թուրք տականքներին։

Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջից