Բերման է ենթարկվել բողոքի ակցիայի մասնակից 16 քաղաքացի

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող 16 քաղաքացի է բերման ենթարկվել։

Լրատվամիջոցներին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ  քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա է ընդդեմ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու։

Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկվել ակցիայի մասնակիցներից մի քանիսին, այդ թվում՝ ազատամարտիկների։