Կարելի է նրան «դավաճան» անվանել մինչև կյանքի վերջ, բայց էդ դեպքում ո՞վ եք դուք

Կարելի է նրան «դավաճան» անվանել մինչև կյանքի վերջ, բայց էդ դեպքում ո՞վ եք դուք։

Ինչպե՞ս կոչել նրանց, ովքեր ստեղծեցին, տարիներ շարունակ ֆինանսավորեցին, թողեցին, որ նա մտնի քաղաքականություն, թույլ տվեցին իշխանությունը զավթել, թույլ տվեցին պատերազմ սանձազերծել, պատերազմի ժամանակ նրան չմեկուսացրեցիք, իսկ պարտությունից հետո չկարողացան վտարել։

Հայաստանի «քաղաքական էլիտան» արժանի է քաղաքագիտության դասագրքերում ընդգրկվելու։ Աշխարհը և սերունդները պետք է իմանան, թե ինչպես ՉԻ ԿԱՐԵԼԻ կառավարել երկիրը և ինչպես ՉԻ ԿԱՐԵԼԻ քաղաքականությամբ զբաղվել։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից