Ունենք մոտավոր պատկերացում՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին․ հիմքը 1920-ականների քարտեզներն են. ԱԽՔ

Ընդհանուր առմամբ կա ողջամտություն, և դրա տրամաբանությունը Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած սահմաններն են. մենք ելնում ենք այդ տրամաբանությունից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության նիստից հետո իր ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այսինքն՝ հասկանալի է, որ սահմանագծման  և սահմանազատման գործընթաց մենք չենք անցել, բայց մոտավոր ունենք պատկերացում այդ սահմանի մասինն, որի հիմքը 1920-ական թվականների քարտեզն է։ Այդ քարտեզի հիման վրա մենք պատկերացնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը, որն առավել հստակեցման համար առաջարկել ենք, որպեսզի սահմանագծման  և սահմանազատման գործընթաց անցնենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ Գրիգորյանը հայտարարեց, թե Ադրբեջանը Գորիս – Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի։