Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը

Գորիսում կայացել է նորընտիր ավագանու առաջին նիստը: «Առուշ Առուշանյան» դաշինքը ներկայացել է 13, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 7, ՀԱԿ-ը՝ 1 ներկայացուցչով: Նիստը վարել է ավագանու ամենատարեց անդամ Արմենուհի Սոնյանը։ Այս մասին տեղեկացրել է «Առուշանյան դաշինքը»։

Առուշ Առուշանյանն իրավունքի ուժով ընտրվել է Գորիս խոշորացված համայնքի ղեկավար։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը կալանավորված է։