Դրանց հավատացողները ի՞նչ են զգում հիմա. ինչ-որ բան զգո՞ւմ են ընդհանրապես

Հիշո՞ւմ եք, որ մի տարի առաջ էս օրերից սկսած ինչ-որ տարբեր մարդկանց լայվեր էր հայտնվում, ասում էին ստիպել են կապիտուլյանտին ստորագրել կապիտուլյացիան, ասում էին Արցախի նախագահին են առևանգել… ու անհեթեթ այլ բաներ:

Էս ամեն ինչը անկասկած ծրագրված է արվել, ու նույն ձեռագիրն էր հենց նրանց, ովքեր 44 օր շարունակ խաբում էին, Գետաշեն ու Լելե Թեփե էին «ազատագրում»… այնուամենայնիվ, հավատացողներ եղան:

Հետաքրքիր ա, որ 1 տարի անցավ ու բնականաբար պարզվեց՝ էդ ամենը սուտ էր, դրանց հավատացողները ի՞նչ են զգում հիմա. ինչ-որ բան զգո՞ւմ են ընդհանրապես: Իրենց մոտ գոնե հարց կամ կասկած առաջանո՞ւմ ա, որ կարողա նաև սուտ ա շատ ուրիշ բաներ, ինչին իրենք կուրորեն հավատում են:

Լևոն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից