Լեհ-բելառուսական սահմանին գտնվող փախստականների ճամբարում հայտնաբերվել են վիրավոր քուրդ տղամարդկանց

Լեհաստանի և Բելառուսի սահմանին փախստականների թվում հայտնաբերվել են քրդեր, որոնք տուժել են լեհական անվտանգության ուժերի կողմից։ Տարբեր վնասվածքներով, մարմնի ու հագուստի վրա արյան հետքերով մարդիկ փորձում են թաքնվել զբոսաշրջային վրաններում։ Գրում է tvzvezda.ru-ն:

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը բելառուս սահմանապահները հայտնաբերել են ազգությամբ քուրդ չորս տղամարդու՝ ֆիզիկական բռնության հետքերով։ Փախստականները պնդում էին, որ իրենց ձերբակալել են Լեհաստանում, որտեղ պաշտպանություն էին խնդրել։

Փախստականների արտաքին տեսքը ցույց է տալիս, նրանք պաշտպանություն չեն ստացել և բռնի ուժով հետ են շպրտվել սահմանից ու ցանկապատից այն կողմ։ Բելառուսի սահմանային կոմիտեի Telegram ալիքի փոխանցմամբ՝ տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։

Ավելի վաղ ներգաղթյալների երկու խոշոր խմբեր անցել են շրջափակումը և շարժվել դեպի Լեհաստանի տարածք։ Նրանցից մի քանիսին ձերբակալել են Լեհաստանի ուժայինները, մյուսների որոնումները շարունակվում են։

Բելառուսի և Լեհաստանի սահմանին հակամարտությունն արդեն համարվում է պատմության մեջ ամենամեծը։ Բելառուսի իշխանությունները չեն միջամտում՝ պնդելով, որ «կանայք ու երեխաները վտանգ չեն ներկայացնում ազգային անվտանգությանը», սակայն Լեհաստանում Մինսկին մեղադրում են գրեթե սադրանք նախապատրաստելու մեջ։