Ռուսաստանը և Ֆրանսիան «2+2» ձևաչափով կքննարկեն Արցախի հարցը

Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները երկկողմ հանդիպում կանցկացնեն։ «2+2» ձևաչափի շրջանակներում արտաքին քաղաքական և ռազմական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը: Eadaily.comի տեղեկացմամբ, այս մասին նոյեմբերի 9-ի երեկոյան հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։