Նիկոլիզմի ավարտի մեկնարկը տրված է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը։

Միհրդատ Մադաթյանի հետ խոսել ենք նոյեմբերի 8-ին կայացած հանրահավաքի և Հայաստանում, Արցախում և Սփյուռքում համազգային դիմադրության շարժում սկզբնավորելու՝ «Հայաստան» դաշինքի նախաձեռնության մասին։

Բանախոսը ընդգծեց, որ պետք է այս գործընթացը բաժանել 2 մասի՝ դիմադրության պայքար՝ այս ազգակործան իշխանություններին հեռացնելու համար, և հետո միայն նոր իշխանության ընտրություն, որը պետք է տեղի ունենա սեփական կամքին համապատասխան ազատ ընտրությունների միջոցով։

«Ես ուզում եմ յուրաքանչյուրին դիմել, սա չլինի կուսակցական, քաղաքական դիմում, ես իմ քաղաքացիական պարտքն եմ կատարում։ Երբ ուզում ես ինչ-որ մեկին քշել, պետք չի մտածել, թե ով կլինի երկրորդը, երկրորդին էլ ես դու ընտրելու»,- ընդգծեց Մադաթյանը։

Հոգեբանի հետ անդրադարձ է կատարվել նաև ընդդիմության հետագա քայլերին, ինչն է նպատակը, և որն է պայքարի ճանապարհային քարտեզը։

Մանրամասները՝ տեսանյութում