Ուղղակի հասկանում էինք, որ մեր հերթն ա կռվելու, ու շանս չկա սաղ մնալու

Չէի ուզում գրել, չդիմացա։

Մի տարի առաջ Մարտակերտի կողմը ճակատի ամբողջ երկայնքով, աջից՝ ձախ, Մատաղիսից՝ Ասկերան ամեն տեսակի հայտնի և անհայտ զինատեսակներից աննախադեպ հրետակոծության ընթացքում ժամկետային դիրքապահ զինվորների հետ պատրաստվում էինք լայնածավալ հարձակման։ Մարտակերտը հեռվից սև երկինքն էր լուսավորում, սիրուն կարմիր, ինչ-որ մեծ բան էր վառվում։ Ոչ մի բան չգիտեինք, ենթադրում էինք, որ ամբողջ հարավը ընկել ա, նույնիսկ Ստեփանակերտը։ Ակնհայտ էր, որ առաջնագիծը հարթուկվելու էր՝ գնար, թե մեր հետևը ինչ ուժեր կային (կամ չկային), ո՛չ գիտեինք, ո՛չ էլ հետաքրքիր էր։ Պրակտիկ հարցեր էինք քննարկում. ոնց դիրքավորվենք, կռվենք, թե սպասենք գան՝ տրաքացնենք։ Լիքը իրար վրա ֆռռացինք, օրինակ, միտք էղավ բլինդաժը մինապատել, հետո հասկացանք, որ մեզանից մի դլբյբ անպայման մի բան մոռացած կլինի, հետ կգնա՝ կտրաքի։ Փախնելու մասին խոսք չկար։ Որովհետև մենք՝ մոբերս քիչ էինք, հիմնականում էրեխեքն էին։ Վախենալու էր, շատ, բայց պանիկա չկար, ուղղակի հասկանում էինք, որ մեր հերթն ա կռվելու, ու շանս չկա սաղ մնալու, բայց դե նորմալ ա։ Հետո մեկ էլ կեսգիշերին ամենինչ լռեց։ Զանգեցին. ոչ մի դեպքում չկրակել։ Հրադադար ա։ Ուրախացանք, շա՛տ, ժամանակ շահելը, շունչ քաշելը կայֆ բան ա։ Հետո ասեցին՝ հողերը տվել ենք։ Չէինք հավատում։ Ոռի գիշեր էր, լուռ ու անորոշ։ Հետո ավելի վատ ու անհասկանալի։

Ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Արսեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջից