Սիրիան հաղորդել է Իսրայելի հրթիռային հարձակման մասին

Սիրիայի տարածքում իսրայելական ավիահարվածի հետևանքով երկու սիրիացի զինվոր է վիրավորվել, հայտնել է Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ժամը 19:16-ին (երեկ) Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հյուսիսային օդային տարածքից: Հարձակման են ենթարկվել կենտրոնական և առափնյա որոշ շրջաններ: Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հարձակումները՝ խոցելով հակառակորդի հրթիռների մեծ մասը: Ագրեսիայի հետևանքով երկու զինծառայող վիրավորվել և նյութական վնաս է հասցվել»,- ասված է հաղորդագրությունում։

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական մի խումբ ինքնաթիռներ դեռևս միջին բարձրության վրա են գտնվում Լիբանանի օդային տարածքում` Բեյրութից հարավ։