ՌԴ ԱԳՆ-ն՝ ՌԴ, ԱՀ և ՀՀ առաջնորդների՝ Ղարաբաղում հրադադարի մասին եռակողմ պայմանավորվածությունների տարելիցի մասին

2021 թվականի նոյեմբերի 9-ին լրանում է Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վ.Վ. Պուտինի, ԱՀ նախագահ Ի.Գ. Ալիև ի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների մասին հայտարարության ընդունման մեկ տարին։ Այս քայլը հնարավորություն տվեց վերջ տալ արյունահեղությանը և սկսել տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման գործընթացը։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև եռակողմ համաձայնագրերի տարելիցի հետ կապված հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է. «Այսօր կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի Հայտարարությունում արձանագրված պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ կյանքի են կոչվում։ Ընդ որում, կարևոր է, որ Բաքուն և Երևանը հավատարիմ մնան դրա բոլոր դրույթների հետագա իրականացմանը և խիսը պահպանմանը:

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը (ՌԽԶ) զգալի ներդրում ունի տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։ Մեր ադրբեջանցի և հայ ընկերները գնահատում են դա:

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից վերադարձվել է ընդհանուր առմամբ 122 ռազմագերի և պահվող անձ։ Դրանցից 105-ը վերադարձվել է Հայաստան, իսկ 17-ը՝ Ադրբեջան, ադրբեջանական կողմին 3 փաթեթ ականապատ դաշտերի քարտեզներ են փոխանցվել։

ՌԽԶ-ն ակտիվորեն ներգրավված է խաղաղ կյանքի հաստատման գործում: Տարածաշրջան կանոնավոր կերպով մարդասիրական օգնություն է առաքվում, տարածքները մաքրվում են (2020 թվականի նոյեմբերից ստուգվել է 1937 շենք, մաքրվել է 2311.5 հա տարածք և 683 կմ ճանապարհ, հայտնաբերվել է ավելի քան 26 հազար պայթուցիկ առարկա)։ Կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքները վերականգնվում են: Մոտ 53 հազար փախստական ​​վերադարձել է իրենց տները։

Ռուսաստանի ԱԻՆ-ը 2020 թվականի դեկտեմբերից մինչև այս տարվա հունիս 1581 տոննա մարդասիրական բեռներ (էլեկտրակայաններ, ինժեներական և հրշեջ սարքավորումներ, առաջին անհրաժեշտության ապրանքներ) և 800 տոննա շինանյութ է հասցրել տարածաշրջան: Աշխատանքներ են տարվել հումանիտար ականազերծման ուղղությամբ։

Շարունակում ենք ջանքեր գործադրել մնացած հումանիտար մարտահրավերների արագ լուծման համար, այդ թվում` բոլոր կալանավորների ազատումը, բոլոր անհայտ կորածների ճակատագրի պարզումը, մահացածների դիերի հանձնումը և ականապատ դաշտերի լիարժեք ճշգրիտ քարտեզների տրամադրումը։ Կարևոր է նաև մշակութային, կրոնական և պատմական ժառանգության օբյեկտների անվտանգության ապահովումը։

Մտադիր ենք մեր գործընկերների հետհետև ողականորեն իրականացնել Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրները, որոնք ձևակերպված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ: Մենք բարձր ենք գնահատում Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը` Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետի, ԱՀ և Հայաստանի Հանրապետության վարչապետների համատեղ նախագահությամբ։ Մենք ընդգծում ենք շահերի հավասարակշռության վրա հիմնված կոնկրետ նախագծերի շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը, ինչը կօգնի բացահայտել Հարավային Կովկասի տնտեսական և տրանսպորտային ներուժը։

Նշում ենք ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանին լարվածության նվազեցման և դրա սահմանազատման և սահմանգծման գործընթացի մեկնարկի կարևորությունը: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն տրամադրել:

Կարևոր ենք համարում շարունակել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով, առաջին հերթին՝ տարածաշրջանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական և հումանիտար խնդիրների լուծման համատեքստում։ Պահանջված է նաև ԿԽՄԿ-ի, ՄԱԿ ՓԳՀ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների ներդրումը։

Մենք կանենք ամեն ինչ՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու, խաղաղության նախաձեռնություններին աջակցելու համար, որոնք ուղղված են բոլոր մակարդակներում շփումների ընդլայնմանը Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման հարցերի լայն շրջանակի մասով։ Մենք պատրաստ ենք նաև նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությանը Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման նպատակով։

Մենք կողմ ենք Հարավային Կովկասի երկրների և դրանց հարևանների միջև բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը»։