Հաշմանդամ քաղաքացին ՀՀ ՄԻՊ-ի աջակցությամբ ստացել է անվճար դեղորայք

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հաշմանդամություն ունեցող կնոջ համար նախատեսված դեղորայքն անվճար ստանալուն աջակցելու հարցում: Այս մասին  տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակից։

Նա նշել է, որ կնոջը ցուցված է կոնկրետ դեղորայք, որը նախկինում տրամադրվել է անվճար: Պաշտպանին դիմելուց առաջ դիմել է պոլիկլինիկա, սակայն չի ստացել դեղորայքը տարբեր պատճառաբանություններով:

Պոլիկլինիկայի հետ քննարկումների արդյունքում քաղաքացին անվճար ստացել է կնոջը նշանակված դեղորայքի անհրաժեշտ չափաբաժինը: