Մի կտոր Արցախ․ Սուրբ հողդ եղել է, կլինի ու կա

Մի կտոր Արցախ՝ հայերեն ծնված,

Քաջաց հայրենիք՝ հայաշունչ սնված,

Բախտի հետ կռվող, ու չնահանջող,

Պայքարի զանգով անվերջ ղողանջող։

Վսեմաշուք է Շուշին քո փառքի,

Վիրավոր, բայց պատրաստ սխրանքի,

Ժայռերը բարձրիկ, խոժոռված ու վեհ,

Սպասում են կրկին ժամին մեր պատեհ։

Թուրքն ու ազերին՝ նվեր են ստացել,

Դավադիր հայով՝ դարպասներ բացել,

Հավերժ չէ սակայն այս կյանքում ոչինչ,

Կա Աստված, հավատ, սեր ու մանկան ճիչ։

Դիզակ աշխարհի հայոց մելիքներ,

Դազափայտը դեռ կդառնա բերդեր,

Կատարո վանքից մինչև Գտիչ սար,

Նոր լույս կշողա Շուշի, Գանձասար։

Արցախ իմ շքեղ, չքնաղ ու հպարտ,

Կյանքը քո դժվար, բայց ոգիդ՝ անպարտ,

Դու թիկունք, վահան Հայոց աշխարհի,

Անվերջ նպատակ ամեն մի Հայի։

Վերածնունդի դու խորհրդանիշ,

Հայոց պետության միակ հոմանիշ,

Հայ զավակներիդ արյունը վկա,

Սուրբ հողդ եղել է, կլինի ու կա։

Չկա առանց քեզ կյանք ու ապագա,

Հայոց մայրերն իզուր չեն լացել,

Հայոց հայրերը վերքեր են գոցել,

Որ թոռնիկն իրենց՝ Արցախ ունենա։

Վաղն ի՞նչ կլինի. ինչ էլ որ լինի,

Հայաստան ունես, դու առաքինի,

Հաղթած հուշերով, դառը դասերով,

Ու Հային վայել խիզախ հույսերով։

Ստեփանակերտ

09.11.2021թ.

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից