Մանե Գևորգյանը հրաժարական է տվել

Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը հրաժարական է տվել։

Այս մասին «Ֆեյսբուքի» էջում գրել է Մանե Գևորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։

Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաև լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար»: