Այսօրվա դեպքը ինդիկատոր է․ փորձագետ

Քանի որ թշնամին սադրանքի է դիմել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա, անվտանգության նորմերից ելնելով ժամանակավորապես դադարեցվել է երթևեկը այդ ճանապարհով։ Այսինքն, կարող ենք ասել, որ արցախահայությունը թեկուզ ժամանակավորապես, բայց կտրվել է հումանիտար ճանապարհից։ Սա ևս մեկ վառ ապացույց, որ միայն այս մեկ ճանապարհով բավարարվել պետք չէ։

Չնայած այն բանին, որ 2020թ․-ի տրխրահռչակ փաստաթղթով հստակ ասվում էր, որ պետք է կառուցվի նոր ճանապարհ, որն այդպես էլ չկառուցվեց, ավելին մոռացության տրվեց, միևնույն է, շատ արդիական է դառնում մեկ այլ ճանապահրի բացումը։ Իսկ մեկ այլ ճանապարհը դա Քարվաճառով ճանապարհն է, որը պետք է բացվի։

Այսօրվա դեպքը ինդիկատոր է, որը կարող է ավելի հաճախակի դառնալ անվտանգության առումով ճանապարհի փակումը, ինչը ինքնին կբերեի անվտանգության բալանսի խաթարման իր կործանարար հետևանքներով։

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։