«Վերելք»․ Հակաէգոիստների բացակայության մասին (տեսանյութ)

«Վերելքի» նախորդ եթերը նվիրված էր հակաէգոիստների բացակայությանը, երևույթ, որի պատճառով մեր երկիրը չի ունենում զարգացում։
Այս թողարկման ընթացքում ներկայացվում են հեռուստադիտողների կարծիքներն ու առաջարկները այդ երևույթի վերաբերյալ։ Արծրուն Պեպանյանը նաև անդրադառնում է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերով համազեկուցող Բորիանա Աբերգի «Հայաստանը տարածաշրջանում ժողովրդավարության փայլող աստղ է» որակմանը, ինչպես նաև Ամուլսարի հարցով երկրում տիրող զարմանալի լռությանը:
Հաղորդումը եզրափակվում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանի հետևյալ հորդոր-կոչով՝ «Ի՞նչ պետք է անենք։ Անհապաղ համախմբվել, հայտարարել համաժողովրդական մոբիլիզացիա, հաստատել ազգային իշխանություն, ազգային պաշտպանության ուժ, անվտանգություն։ Հակառակ դեպքում՝ Հայաստանը կդառնա թուրք-ադրբեջանական արբանյակ»։

Մանրամասները՝ տեսանյութում