Դպրոցի բակում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 8 շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար

Այսօր Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի բակում բացվել է 44-օրյա պատերազմին մասնակցած ու զոհված՝ դպրոցի 8 շրջանավարտների հիշատակին նվիրված խաչքար: Այս մասին տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանից։

Զոհված հերոսներն են՝ Նարեկ Բալասյան, Դավիթ Առուստամյան, Ժորա Փարսյան, Լենտրուշ Գյոզալյան, Էդգար Սարգսյան, Արամ Ղուլարյան, Դավիթ Մարտիրոսյան, Վահե Ղազարյան:

Խաչքարի բացմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Իջևանի քաղաքապետի ժ/պ Արթուր Ճաղարյանը, զոհված զինծառայողների հարազատներն ու ընկերները:

Միջոցառման ընթացքում ներկայացվել է զոհված տղաների անցած մարտական ուղին։ Այնուհետեւ ներկաները ծաղիկներ են խոնարհել մեր հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ։

Հավերժ փառք…….