Ովքե՞ր են Դիանա Մարտիրոսյանի կողմից ծեծված ադրբեջանցիների մասին կեղծ լուրեր տարածողները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ռուսաստաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։

Հաղորդման հյուրի հետ խոսեցինք օրերս տարածված կեղծ լուրերի մասին, ըստ որոնց իբրև Ռուսաստանում հայուհի մարզիկը երեք ադրբեջանցու էր ծեծել։ Մինչև դա էլ լուրերն էին պտտվում ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ուղղությամբ ջրով լի շիշ նետած հայուհու մասին, Ռամիլ Սաֆարովին ծեծած հայերի մասին։

Ովքե՞ր են նման լուրեր տարածողերը և սկզբնաղբյուրները և ի՞նչ նպատակ են հետապնդում։ Մարիամ Հովսեփյանն ասաց, որ առաջին հայացքից թվում է նման լուրերը հավանություններ հավաքելու համար են, սակայն փոքր հետաքննությունից հետո պարզ է դառնում, որ նման տեղեկությունները հատուկ միտում ունեն՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններն առավել սրել։

Ըստ հաղորդման հյուրի՝ ամենայն հավանականությամբ այդպիսի լուրեր տարածողները սպասարկում են ոմն իշխանավորի շահեր, որն ակնհայտորեն Արևմուտքի սպասարկուներից է։

Մարիամ Հովսեփյանը հորդորեց՝ զերծ մնալ առանց աղբյուրներն ու լուրերի իսկությունը ստուգելու նման տեղեկություններ տարածելուց, քանի որ դրանք կարող են վատ հետևանքներ ունենալ՝ ընդհուպ մինչև ադրբեջանական ագրեսիա հրահրելը։

Մանրամասները՝ տեսանյութում