Այս պահին Նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա. Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին

Այս պահին Նոյեմբերի 9-ին հանդիպելու որևէ պայմանավորվածություն չկա: Այս մասին Հանրային հեռուստաընկերության  հաղորդավար Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նաև խոսել է միջանցքի թեմայից և ասել է, որ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին. «Պիտի արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում ՌԴ դիրքորոշման հրապարակայնացումը, որովհետև իրականում ՌԴ-ն այլ դիրքորոշում չի ունեցել»:

Փաշինյանը նաև ասել է, որ իր վարչապետ ընտրվելուց հետո չի եղել գեթ մի դեպք երբ ինքը մերժի բանակի համար որևէ գնում: