Ընդամենը մի քանի փաստեր, որ պարտվեցինք դավաճանությամբ

Որ ծանր է իրավիճակը, իսկապես ծանր է, բայց ես համոզված եմ, որ ամենամութ գիշերվանից հետո գալիս է լուսաբացը. Թերեզա Մխիթարյան

 

«Որ ծանր է իրավիճակը, իսկապես ծանր է, բայց ես համոզված եմ, որ ամենամութ գիշերվանից հետո գալիս է լուսաբացը,- LIVEnews.am-ի տաղավարում ասաց լրագրող, վերլուծաբան Արթուր Հովհաննիսյանի հյուրը` շվեյցարաբնակ բարերար, «Ջերմոլիո» ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Թերեզա Մխիթարյանը:- Այսինքն` նույնիսկ եթե ամեն ինչը ցույց է տալիս կամ բոլոր ապացույցներն ունենք, որ շատ ծանր է, շատ դժվար է, ես հույս ունեմ, որ պետք է լավ լինի, հույսս դեռ չեմ կորցրել, ու շնորհակալ եմ, էն եղածի համար շնորհակալ եմ, բայց պետք է պայքարենք: Պետք է պայքարենք, որ լավ լինի»:

Ինչո՞ւ Հայաստանում այսքան մարդ իրար չեն հասկանում…

«Որովհետև երկու տեսակի մարդ է լինում, մարդիկ ընդհանրապես երկու խմբի են բաժանվում,- ասաց տիկին Մխիթարյանը:- Մի խումբը` լույսի մեջ ապրող մարդիկ, գիտեն, որ այս նյութական աշխարհից այն կողմ, էս փող է, ապրանք է, պաշտոն է, դրանից ավելի բարձր ինչ-որ բաներ կան, որոնք չեն վաճառվում: Էս խմբի մարդիկ գիտեն, որ աշխարհի ամենալավ բաները ոչ կարող ես առնել, ոչ կարող ես ծախել… Ինքը նվեր է, ասենք, հայյրենասիրությունը, ընկերությունը, բարեկամությունը և այլն, ինչ-որ գծեր կան, կարմիր գիծ է այսքանից հետո… Ու կան խավարի մեջ ապրող մարդիկ:

Խավարի մեջ ապրող մարդկանց համար նյութի աշխարհն է, չէ, նյութի աշխարհում ամեն ինչ վաճառվում է, ամեն ինչ շահի համար է, ես քեզ, դու ինձ… Նյութի աշխարհում մարդիկ իրարից կախվածության մեջ են ապրում, էս սրանից է վախենում, էս մեկը սրանից, էն մեկը` նրանից, իրար վրա կոմպրոմատներով, իրարից կախվածություններով ու վախի մեջ են ապրում: Դրա համար (մարդկանց այս այս տարբեր տեսակներին պատկանողները) իրար չեն կարող հասկանալ:

Միայն լավ մարդը կարող է տեսնել վատ մարդու վատը, միայն լավն է հասկանում, տեսնում` այ էս ցեխ է, այ էս կեղտ է, բայց վատ մարդը չի տեսնում իր վատը: Երբ Ամերիկայում 50 հոգու սպանած մարդուն հարցնում են` դուք ձեզ մեղավոր զգում եք, ինքն ասում է` ե՞ս, մեղավո՞ր, ի՞նչ եք ասում…

Դրա համար պետք է հասկանալ, որ եթե չեն հասկանում, ուրեմն հոգու լույսը քիչ է… Ու դա դիպլոմներից կախված չէ, մարդ կարող է ունենալ, ասենք, 10 հատ դիպլոմ, բայց ոչ մի բան չտեսնի, որովհետև սիրտը չար է: Երբ որ քո սիրտը չար է լինում, չես կարողանում տեսնել, բայց, օրինակ, Շամշադինի սարերում մի հովվի կարող եք հանդիպել, որն իր պարզ մտքով ու բարի սրտով ամեն ինչ հասկանում է»:

Թերեզա Մխիթարյանի հավաստմամբ, մարդկանց այս երկու տեսակների պատկանելն է պատճառը, որ հասարակությունը կիսվել է և իրար չեն հասկանում:

Պատերազմից անցել է արդեն 1 տարի, ինչ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ պարտվել ենք պետական դավաճանության արդյունքում: Հիմնավոր է, արդյոք, այն պատճառաբանությունը, թե պարտվել ենք այն պատճառով, որ մեր զինվորները կռվել են հին, խորհրդային զենքերով:

Հաղորդման ընթացքում Թերեզա Մխիթարյանը պատասխանում է այս և մեր հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող բազմաթիվ այլ հարցերի, անդրադառնում նաև Նիկոլի ասֆալտին, դրանով հանրությանը խաբելու իրողությանը, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների խնդրին…

 

Մանրամասները` տեսանյութում