Հայկական ակնոցները շուտով կվաճառվեն Ռուստատանի խոշոր քաղաքներում

Հայաստանում արտադրված DANZ-ը նոր շուկաներ է մտնում։ Վերջերս Մոսկվայում կայացած միջազգային ցուցահանդեսից հայ արտադրողները վերադարձել են նոր պայմանագրերով։ Հայկական ակնոցները Մոսկվայից բացի շուտով կվաճառվեն նաև Ռուստատանի մյուս խոշոր քաղաքներում։ Նորաձևության համաշխարհային թրենդները հայ վարպետների ձեռքում նոր գույն ու որակ են ստանում։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։