Ֆրանսիայի նախագահի օգնականը կալանավորվել է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարչակազմի նախկին աշխատակից Ալեքսանդր Բենալը դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, որից երկուսը պայմանական։ Նա մեղավոր է ճանաչվել 2018 թվականին ցույցի ժամանակ ուժ կիրառելու գործով։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

2018 թվականի հուլիսին ֆրանսիական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ, որում Բենալը ծեծի է ենթարկում ցուցարարին մայիսի 1-ին Փարիզում տեղի ունեցած ցույցի ժամանակ։ Տեսանյութում սև պաշտպանիչ սաղավարտով և քաղաքացիական հագուստով տղամարդը սկզբում իրեն կոպիտ է պահում և հրում աղջկա։ Հետո բռնում է մի երիտասարդի, քարշ տալիս ու ականատեսների աչքի առաջ ծեծում։

Ֆրանսիայի ղեկավարն աշխատանքից ազատել է անվտանգության հարցերով խորհրդականին այն բանից հետո, երբ ի հայտ են եկել գործի նոր մանրամասներ, որոնց համար նա քննադատության է ենթարկվել։

Բենալը մեղադրվել է բռնի գործողությունների, պետական ծառայությանը միջամտելու, տարբերանշաններ ապօրինի կրելու, տեսախցիկներից կադրերը թաքցնելու և մասնագիտական գաղտնիքը խախտելու մեջ։