Ռուս գիտնականն ասել է, թե որ զենքով կարելի է չեզոքացնել թուրքական «Բայրաքթարները»

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Մոսկովյան ռադիոտեխնիկական ինստիտուտի տնօրենի տեղակալ Իգոր Եսակովը խոսել է այն մասին, թե որ զենքով կարելի է հաղթել թուրքական «Բայրաքթարներին»։

Խոսքը մասնավորապես վերաբերում է միկրոալիքային զենքին, որը կարող է արդյունավետորեն չեզոքացնել սույն ԱԹՍ-ի էլեկտրոնիկան։

Գիտնականը նշել է, որ «Բայրաքթարը» կարողանում է արդյունավետորեն գործել մինչև 8 կմ հեռավորության վրա, որը գտնվում է միկրոալիքային զենքի արդյունավետության գոտում։

Ավելին՝ այս պահին այն ամենաէժան միջոցն է թուրքական ԱԹՍ-ն շարքից դուրս բերելու համար։

Եսակովի խոսքերով, թուրքական ԱԹՍ-ի դեմ կարող է արդյունավատորեն գործել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգը, սակայն «Բայրաքթարի» վերջին մոդելը կարողանում է դիմադրել դրան։