Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Արմեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հայցից

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հրաժարվել է ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած հայցադիմումից, որով Խաչատրյանը պահանջել էր ճանաչել Արշակ Կարապետյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակելու իրավահարաբերության բացակայությունը։

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը հայտնում է, որ հոկտեմբերի 29-ին կայացած նախնական դատական նիստի ընթացքում հայցվոր Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել, որով հայցվորը հրաժարվել էր հայցից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կողմից ՆՀ-185-Է հրամանագրով Արշակ Կարապետյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից։ Արդյունքում՝ դատարանը որոշում է կայացրել՝ գործի վարույթը կարճելու մասին։